Աղբահանության մասին օրենքը այսօր ԱԺ-ում դրվեց քվեարկության: Քվեարկության արդյունքում 57 կողմ ձայն ստացվեց և 2 դեմ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծեց, թե այդ ամենը տեխնիկական խնդիրներ էին և նորից դրեց քվեարկության: Այս անգամ 60 կողմ,1 դեմ, 1 ձեռնպահ:Քվեարկությունը չեղյալ հայտարարվեց, քանի որ դրան պետք է մասնակցեին 66 հոգի: Այս ամենից Հովիկ Աբրահամյանը անակնկալի եկավ, իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցում քվեարկությանը: