Քիչ առաջ Երեւանի ավագանին 51 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետ է ընտրել «Հայռուսգազարդ» ընկերության արդեն նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին: Ավագանու աշխատանքին մասնակցում են ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները: Կարեն Կարապետյանի թեկնածությանը դեմ քվեարկողի անունը հայտնի չէ: Հավելենք, որ քաղաքապետ դառնալու առաջարկին համաձայնելու համար Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին երկու պայման է առաջարկել. առաջին` ենթարկվելու է միայն Ս.Սարգսյանին, երկրորդ` փոխելու է Երևանի վարչական տարածքների բոլոր ղեկավարներին` բացի մեկից: Արդեն պարզ է, որ Կ.Կարապետյանի պայմաններն ընդունված են: