Ինչպես արդեն հաղորդել էինք, իրանական ռազմական ուժերը ոչնչացրել են Իրանի օդային տարածքում թռչող ամերիկյան անօդաչու հետախուզական սարքը:
Ըստ The Jerusalem Post-ի՝ Իրանի ռազմական ուժերը երկրի պետական հեռուստատեսությամբ հայտնել են այդ մասին և զգուշացրել, որ պատասխան հարված կհասցնեն, եթե Իրանի օդային տարածքներում խախտումներ լինեն:
Իրանը ոչնչացրել է սարքն այն ժամանակ, երբ այն երեքշաբթի օրը հետախուզական աշխատանքներ է իրականացրել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ:
Իրանի ռազմական ուժերի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ US RQ-170 անօդաչու հետախուզական սարքը եղել է իրենց երկրի օդային տարածքում, և ավելացրել է. «Թեհրանն արդեն զգուշացրել է, որ իր պատասխանը կարող է դուրս գալ Իրանի սահմաններից»:











































