«Առաջին լրատվականի» այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ պետք է լինի, որ Հանրապետական կուսակցությունը պարտվի 2012 թ. խորհրդարանական ընտրություններում, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը, վստահ, որ իրենք են մեծամասնություն կազմելու, խորհուրդ չտվեց խորհրդարանական ընտրություններից խոսել 1.5 տարի առաջ. «Կան պրոցեսներ, մասնավորապես` խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որոնք ավելի տրամաբանական է քննարկել հենց այդ ընտրություններից ամիսներ առաջ»: Նա ավելացրեց նաև, որ երբ լրագրողը նման հարցեր է տալիս՝ կա՛մ առօրյա խնդիրներից է շատ հեռու, կա՛մ էլ խոսելու թեմա չկա:
«Եթե խոսելու թեմա չկա, ապա խոսեք եղանակից», – խորհուրդ տվեց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: