Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ծառայություններով: «Tuttosport»-ի տվյալներով` ռուսական ակուբը պատրաստ է 18 մլն եվրո վճարել Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահի համար: Բուֆոնը կես մրցաշրջան բաց է թողել մեջքի վնասվածքի պատճառով, բացի այդ լարված հարաբերությունների մեջ է ակումբի գլխավոր մարզիչ Լուիջի դել Ներիի հետ և քիչ հավանական է, որ վերականգնվելուց հետո տեղ կունենա հիմնական կազմում: Այդ դեպքում հնարավոր է, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը վաճառի դարպասապահին: