Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Corriere dello Sport»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը պատրաստվում է գլխավորել ակումբը մինչև պայմանագրի ավարտը: Այդպիսով, իտալացի մասնագետը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը: «Ես կմնամ «Չելսի»-ում մինչև 2012 թվականը: Այդ հարցը դեռ չեմ քննարկել Ռոման Աբրամովիչի հետ, բայց վստահ եմ, որ նրա հետ ընդհանուր հայտարարի կգանք: Այժմ իմ առջև խնդիր է դրված վերադարձնել «Չելսի»-ի լավագույն որակները: Հավաստիացնում եմ, որ հիմա թիմն ավելի լավ վիճակում է, քան որոշ ժամանակ առաջ»: