Ռուսաստանում Պետդումայի ընտրությունները մոտենում են ավարտին, իսկ արտերկրում դեռ շարունակվում են: Ընտրություններն ավարտվել են Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կորեայում, Ճապոնիայում: Սան Ֆրանցիսկոյում ընտրությունները կավարտվեն Մոսկվայի ժամանակով առավոտյան 8:00-ին:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Դենիսովը ИТАР-ТАСС-ին հայտնել է, որ ընտրություններն արտերկրում տեղի են ունենում հանգիստ ու առանց խախտումների: Նա նշել է, որ մուսուլմանական երկրներում ընտրություններն անցկացվել են ուրբաթ օրը, քանի որ այնտեղ ազատ օր համարվում է ուրբաթը, ոչ թե՝ կիրակին:
Ընդհանուր առմամբ՝ ընտրություններ են տեղի ունենում 369 տեղամասերում` 19 տարբեր ժամային գոտիներ ունեցող երկրներում:
Արտերկրում ընտրողների թիվը հասնում է 1.7 միլիոնի: 2007 թվականի հետ համեմատած՝ նրանց թիվն ավելացել է 130.4 հազարով:










































