Tuesday, 09 06 2026
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Շուշան Պետրոսյան. Եթե իմ երգը կօգնի ընտրարշավին, սիրով կերգեմ, ինչո՞ւ ոչ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրն է երգչուհի Շուշան Պետրոսյանը:


– Շուշան, ուզում եմ զրուցենք ոչ թե շոու-բիզնեսից, այլ առավել լայն, հասարակական հնչեղություն ունեցող խնդիրներից: Այս օրերին ընդդեմ կանանց բռնությունների 16-օրյա միջոցառումներ են կազմակերպվում: Ըստ Ձեզ`մեզանում գենդերային հավասարության հետ կապված ի՞նչ խնդիրներ կան: Այս առումով մենք պետք է արևմտյան արժեքները գեներացնե՞նք, թե՞, այնուամենայնիվ, պետք է ունենանք մեր առանձնահատկությունը:

– Ինձ ուրախացնում է, որ թեման չի լինելու շոու-բիզնեսից: Այս հարցը կարող է մի քանի պատասխան ակնկալել, բայց ես կպատասխանեմ որպես հայ քրիստոնյա: Գենդերային հավասարությունը կին-տղամարդ հարաբերության մեջ միշտ չեմ ընդունել, չեմ սիրում ֆեմինիստական որևէ դրսևորում, որովհետև օրինաչափություն է տղամարդ և օրինաչափություն է կին: Եթե կա ֆեմինիզմ, ինչու չկա մենիզմ: Ֆիմինիզմն արդեն հուշում է`ինչ-որ բանով պակաս ենք տղամարդկանցից: Ես այս հարցին ավելի հիպիական մոտեցում ունեմ: Աշխարհում ամեն ինչ այնքան ճշգրիտ է ստեղծված, և եթե որևէ կին թույլ չի տալիս իրեն արհամարհեն, վիրավորեն, նա երբեք չի լինի արհամարհված և վիրավորված: Եթե բռնություն է լինում (իսկ դա, ցավոք սրտի, առկա է, շատ ակտուալ և շատ ցավոտ է ինձ համար, որովհետև բռնության որևէ դրսևորում ինձ համար անընդունելի է, անընկալելի), պետք է գտնել ելքը: Կանանց տեսակ կա, որ ելքը թևերն իջեցնելու և ալիքների մակընթացության ուղղությամբ մեկ ափ նետվելու, հետո դարձյալ ջուրը մտնելու, հետո նորից ափ նետվելու մեջ է տեսնում: Այսինքն`կռվի այդ ջիղը բոլորովին ֆեմինիզմի դրսևորում չէ, այդ ջիղը անձդ գնահատելու և հարգելու պահանջն է, որովհետև դու անհատականություն ես:

– Կարծես թե մեզանում օրինաչափ է`տղամարդը պետք է անպայման ծեծի կնոջը:

– Կան տղամարդիկ, որոնք չեն ծեծում իրենց կանանց, բայց սա էլ պատասխան ունի. կան տղամարդիկ, որոնք ուղղակի անտարբեր են, կան տղամարդիկ, որոնք մեղքի զգացողությունից, սեփական «ղալաթների» կոծկման համար ձեռք են բարձրացնում կնոջ վրա, փորձում նախահարձակ լինել: Եվ կա տղամարդկանց մի տեսակ, որ հարգում է կնոջը, կնամեծար է: Եվ կա ևս մեկ տարբերակ. եթե տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա, թույլ տղամարդն է: Երբեք ուժեղ տղամարդը չի կարող նման բան անել, որովհետև եթե նրան որևէ բան դուր չի գալիս, նրա մի հայացքը, մի խոսքը բավական են, որ իրավիճակը շտկվի:

– Քաղաքակրթության պակասից չէ՞ տղամարդը ծեծում կնոջը:

– Ի ուրախություն ինձ`սա միայն մեր մենաշնորհը չէ: Բազմիցս տեսել եմ ամերիկացիների, մեքսիկացիների, հրեաների, իտալացիների մոտ նման խնդիր: Միայն արաբական երկրներում չեմ տեսել նման բան, որովհետև նրանք իսկապես հավատացյալ են, աստվածավախ: Իսկ մենք անընդհատ աղաղակում ենք, որ հավատում ենք Հիսուսին, և մենք առաջինն էինք, որ ընդունեցինք քրիստոնեությունը, բայց քրիստնյային վայել որևէ արարք չենք կատարում:

– Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, հայ ընտանիքն ի՞նչ առանձնահատկություն ունի:

– Իմ պատկերացմամբ, հայ ընտանիքը շատ ջերմ է, շատ տաքուկ, շատ հյուրընկալ, որտեղ շատ լուռ երկխոսություն կա: Այսինքն`երբ ինչ-որ բան այնպես չէ, պարտադիր չէ աղմկել, կարելի է հայացքներով հարցը կարգավորել:

– Հաճախ հնչում է, որ հայ ընտանիքում երեխայի անհատականությունն էլ է ոտնահարված:

– Այդտեղից պետք է սկսել: Ֆետիշացվում է ոչ թե աշխարհ եկած մարդը, այլ սեռը: Այսինքն`եթե դա աղջիկ է, վերաբերմունքն այն չէ, ինչ այն դեպքում, եթե տղա է ծնվում: Դրա համար էլ ստրկամիտ աղջիկներ են մեծանում, որոնք երբեք երջանիկ չեն լինում, երբեք չեն զգում երջանկության, սիրված լինելու զգացողությունը, որովհետև ի սկզբանե նրան ասել են`քո դերը երկրորդական է: Սա սարսափելի բան է:

– Այս տեսակ միջոցառումներն ընդդեմ կանանց բռնության արդյոք իրենց առաջ այս կարծրատիպերը վերափոխելու խնդիր չե՞ն դնում:

– Որևէ նմանատիպ ակցիա ինձ համար ընդունելի է, բայց այդքան հեշտությամբ չես կարող ազգի մենթալիտետը փոխել:

– Շուշան, Դուք այն քիչ երգչուհիներից եք, որ մաքուր հայերենով է խոսում: Մեկուկես տարի առաջ ձևավորվեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերբացմանը» նախաձեռնությունը: Արդյոք ծանո՞թ եք նախաձեռնությանը և այսօր կարո՞ղ եք նրանց խրախուսել:

– Ես խրախուսում եմ շատ լեզու իմանալու գաղափարը, բայց ես կարծում եմ, մինչև այս պահը հասունանա, նախ պետք է մեր հայկական դպրոցները կարգի բերել:

– Այսինքն`Դուք դե՞մ եք օտարալեզու դպրոցների բացմանը:

– Ես կողմ եմ բազմաթիվ լեզուներ տիրապետելուն: Եվ միայն մեր երկրում է, որ օտար լեզու իմանալը մասնագիտություն է, աշխարհում սա օրինաչափություն է:
Բայց նախևառաջ ճշտենք`հայերենի ուսուցումը ի՞նչ որակի վրա է դրված:
Հաճախ սոցիալական կայքերում հետևում եմ`ինչպես մի չնչին թեման դարձնում են ազգային պրոբլեմ, երբ շատ գլոբալ թեմաներ մնում են ստվերում: Տվյալ դեպքում ինձ համար գլոբալ հարց է հայերենի ճիշտ և խորը ուսուցումը:

– Դուք երկու երեխաների մայր եք, էկոլոգիական աղետի եզրին կանգնած Երևանում Ձեր երեխաների ապագան արդյոք պատկերացնո՞ւմ եք:

– Ամեն անգամ, երբ օդանավը վայրէջք է կատարում, հստակ երևում է`ինչ կեղտոտ ամպ է կախված քաղաքի գլխին, և սա խնդիր է: Իհարկե խնդիր է քաղաքում քաղցկեղի առկայությունը, որը դարձյալ էկոլոգիական խնդիրներով են պայմանավորում, ջրի հետ, որի մեջ կան հատուկ քիմիական տարրեր, որոնք վատ են օրգանիզմի համար: Այս ամենը հասկանում եմ, կարդում եմ, բայց երբեք չեմ նստի և իմ օրը ողբերգական գույներով չեմ ներկի`մտածելով իմ երեխայի էկոլոգիական ապագայի մասին, որովհետև աշխարհն ամեն դեպքում շարժվում է, գնում է առաջ, և անընդհատ ստեղծվում են նոր տեխնոլոգիաներ էկոլոգիական հարցերը կարգավորելու համար, իսկ եթե հնարավորություն է ստեղծվում պայքարի, ես երկու ձեռքով կողմ եմ:

– Բայց, օրինակ, Թռչկանի ջրվեժի համար պայքարը ակտիվիստների շնորհիվ հաջողությամբ պսակվեց, ծանո՞թ եք խնդրին:

– Իհարկե ծանոթ եմ, և ինձ համար այդ ակցիան այնքան հուզական էր, սա շատ մեծ հաղթանակ էր, և կարծում եմ`նման ակցիաներ էլի կարելի է անել:

– Հաջորդ խնդիրը Հրազդանի երկաթի հանքի հնարավոր շահագործումն է, արդյոք կպայքարե՞ք, կկանգնե՞ք նրանց կողքին:

– Ես պայքարելու ձևերը չգիտեմ, բայց թող տան խնդիր, և ես կլուծեմ, եթե դա իմ հնարավորության սահմաններում է: Ես մեկ ուրիշ կարևոր բան եմ ուզում շեշտել: Մի քանի տարի շարունակ մտածում եմ մի շատ կարևոր խնդրի շուրջ. աշխարհում ինձ համար մեկ ծովը, մեկ օվկիանոսը, մեկ լիճը` Սևանն է, որն ինձ համար կարծես ուղղակի Աստծո արցունք լինի: Ամեն անգամ Երևանից Սևան գնալիս ամաչում եմ, երբ տեսնում եմ Սևանի ափի շուրջ կուտակված աղբը, անպայման ճանապարհին տեղ-տեղ կան, որտեղ ինչ-որ տականքներ աղտոտում են, բայց ո՞վ է իրենց այդ իրավունքը տվել: Եվ եթե մի քանի հոգու շատ լուրջ պատժես` անկախ իր սոցիալական վիճակից, թե ում տղան է, ում հարևանը կամ բարեկամը… Նույն կերպ նեղվում եմ, երբ եկեղեցիների, հուշարձանների շրջակայքի պահպանության, մաքրության հարցով զբաղվում են սփյուռքահայերը: Լավ կլիներ մեր երտասարդները, փայլեցրած կոշիկներով և ժելեած մազերով, ինքնաբավ դեմքի արտահայտությամբ, երբ ավելի շատ գիտեն`ում պետք է քծնեն, ում անտեսեն, քան երկրի պրոբլեմները: Լավ կլիներ այ նրանք զբաղվեին երկրի խնդիրներով: Մի օր չտեսա այդ երտասարդներին որևէ ակցիայի: Տարիներ առաջ անտոմս ուղևորին Գերմանիայում պատժել են, գնդակահարել են, և մինչև հիմա Գերմանիայում տոմս ոչ ոք չի ստուգում: Այս ժողովրդին երևի թե նման պատիժ է պետք, որ քաղաքում չի կարելի թքել, և երբ մեծ-մեծ խոսում ես`Երևանն իմ տունն է, այ թուրքի լակոտ, տան մեջ չեն թքում, չի կարելի:

– Իսկ սա ինչի՞ հետևանք է:

– Ծնողների դաստիարակության հետևանք է: Երեխան ծնվում է, պապան ասում է`իմ թագավոր տղան աշխարհ եկավ, մաման էլ այդ թագավորի սխալները փոքր ժամանակ կոծկում է, որ հանկարծ պապան չտեսնի, որովհետև կարող է մեքենայի բանալին չտա, և քառասուն տարեկանում թագավոր տղան դեռ չգիտի ինչ անել, որովհետև պապան իր փոխարեն ամեն ինչ արել է` դիպլոմ, պաշտոն, այդ օրին ենք, որ այս օրին ենք: Պատմություններ են, որոնք մարդկային արժանապատիվ տեսակը ոչնչացնում են: Երբ երեխան ծնվում է, դու նրան որպես անհատականություն չես վերաբերվում, որ նոր երևույթ ծնվեց, նոր անհատականություն: Երկու երեխաներս էլ ծնված օրվանից շատ տարբեր են, ինչպես կարող եմ ես նրանց միանման դաստիարակել, ամեն մեկն ունի իր նախասիրությունը, ամեն մեկի կարծիքի հետ պետք է հաշվի նստես: Ես հարգում եմ նրանց անհատականությունը:

– Այդ անհատականություններին հետո պետք է ճանապարհեք բանակ: Ամփոփելով 2011-ը` նշել էիք, որ Հայաստանի և Արցախի սահմանամերձ զորամասերի առաջին գծում համերգներ եք տվել, և սա եք համարում հաջողություն, որովհետև ոգեղեն երգը պետք է հաղորդել զինվորներին: Այսօր բանակի թեման ամենաշոշափելի և ցավոտ թեման է: Անկախության առաջին տարիներից` բանակի մասին երգում եք…

– Գիտեք, բանակի մասին չեմ երգել, ուժեղ բանակի համար եմ երգել: Պարզապես գտնում եմ, որ ապրում ենք աշխարհագրական այնպիսի դիրքում, որտեղ այն երիտասարդը, որը դառնում է զինվոր և պաշտպանում է երկիրը, պետք է ոգեղեն հարուստ լինի, պետք է ունենա այն հիմքը, որի վրա ինքը պետք է կանգնի, և մշակույթը շատ մեծ դեր ունի այստեղ:

– Այսօր բանակը արդյոք չի մտահոգո՞ւմ Ձեզ:

– Ես գիտեմ այդ խնդիրները, կարդում եմ, ցավում եմ, այդ զինվորականներից շատերին ճանաչում եմ, բայց ես չեմ ուզում այդ մասին միակողմանի գրվի, որովհետև մյուս կողմի մասին երբեք չի գրվում: Չէ՞ որ դա անարդար է, չէ՞ որ ես տեսնել եմ զինվորի կյանքը փրկելու համար ինչպես է հրամանատարը խառնում բոլորին իրար: Կան հրամանատարներ, որոնք հպարտություն են, և զինվորները պաշտում են իրենց:

– «Եղնիկները» այլ բան են ապացուցում:

– Ես եղել եմ «Եղնիկներում»: Իհարկե ոչ ուսյալ շատ զինվորականներ կան, որոնք զոռը տվել են իրենց ուժին և իրենց դիրքին, թե ինչքան են ի զորու ճնշել զինվորին, սա իհարկե տգիտությունից է գալիս, և պետք է պատժվեն բոլորը: Հրամանատարը այնքան կշիռ պետք է ունենա իր խոսքի մեջ, որ ոչ թե ինքնահաստատվի նոր ոտքի կանգնեցրած երեխային ճնշելով, այլ մեկ հայացքով, մեկ խոսքով պատժի: Եվ այդպիսիք կան, անձամբ եմ ճանաչում:

– Մեզ մոտ, սակայն, ընդունված է բանակի մասին լավ կամ ոչինչ:

– Բանակի մասին հիմա խոսվում է կամ վատ, կամ ոչինչ: Ես ուզում եմ հիմնախնդիրներ բարձացնող բոլոր կայքերը, թերթերը գրեն նաև լավի մասին, որովհետև այդքան վախեցնել, հեռացնել ժողովրդին բանակից չի կարելի, մենք այդ ազգը չենք, որ մեզ նման իրավունք վերապահենք:

– Ձեր տղաներին ուղարկելո՞ւ եք բանակ:

– Անպայման, ուր ուղարկեն, այնտեղ էլ կգնան կծառայեն:

– Վերջին մի հարց, մեր վերջին զրուցակիցը Սոնա Շահգելդյանն էր, նա ասաց, որ թեև նախընտրական շրջանում իրեն չեն զանգահարել և չեն առաջակել գնալ իրենց կողքը երգել, բայց եթե կանչեին, սիրով կգնար: 2012-ը այնքան էլ հեռվում չէ: Ի՞նչ կեցվածք է ընդունելու Շուշան Պետրոսյանը:

– Ինչպես միշտ, ոչ մի նոր բան չի փոխվել իմ կյանքում: Ես այս երկրի քաղաքացին եմ, ունեմ իրավունք ընտրելու, ես իմ ընտրությունն արել եմ, և եթե իմ երգը կօգնի այս ընտրական ամբողջ արշավին, սիրով, ինչու ոչ:

– Ձեր դիրքորոշումը Հանրապետական կուսակցությա՞ն հետ է:

– Մի՞թե ես նման եմ մարդու, որն ամեն ամիս մի բան է ասում: Ես շատ դժվարությամբ եմ իմ սկզբունքներից հրաժարվում: Իմ ընկերները լավ հայերն են` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից: Ինձ ավելի մտահոգում է երկրի վիճակը, քան թե ով ինչ կուսակցության է պատկանում, քանի որ ավելի կարևոր է ինչ երկրին ծառայելը, քան թշնամություն սերմանելը: Ի վերջո, մենք քրիստոնեությունը առաջինն ընդունած ազգն ենք, որը սեր է սերմանում, և ատելությամբ մենք ոչնչի չենք հասնի, ավելին` կնպաստենք կործանման: Ինչ վատ բան կա Հանրապետականի մեջ… ուրիշ բան, որ բոլոր կուսակցություններում ավելորդ մարդիկ կան, որոնք խաղում են այդ կուսակցության ոչ միայն գաղափարական կոնցեպցիայի, այլ նաև պատկերի հետ: Հանրապետականում էլ լիքը պատահական մարդիկ կան, որ եկել են, որովհետև դա մոդա է: Սա իմ ներքին ընդվզումը և կռիվն է, բայց պետք է ձեռք մեկնել, որ որակը բարձրանա:

– Հանրապետականը այս չորս տարիների ընթացքում որևէ սխալ չարե՞ց:

– Ես Հանրապետականին չեմ հետևել, ես նախագահի աշխատանքին եմ հետևել:

– Ըստ Ձեզ, նախագահն արդարացրե՞ց:

– Ես հարգում եմ մեր նախագահին, և ուրախ եմ, որ արել եմ այդ ընտրությունը, և ես այս ընտրության ժամանակ ուզում եմ անել նույն բանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում