Ընտրական հանձնաժողովի անդամները Справедливaя Россия կուսակցության ներկայացուցիչ Եկատերինա Լավրովային հեռացրել են N58 ընտրական տեղամասից` «չափազանց ակտիվ լինելու համար»:
Ինչպես գրում է Газете.Ru-ն, Լավրովան ասել է, որ ընտրական հանձնաժողովի անդամները տեսել են, որ ինքն ակտիվ գրառումներ է անում և հետևում գործընթացին` տեղաշարժվելով մի տեղից մյուսը: Նրան մեղադրում են, որ խաթարել է ընտրությունների բնականոն հունը և փորձել է խախտել ընտրական գաղտնիությունը:
Լավրովան բողոքել է, որ իրեն պետք է հետ ընդունեն, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն խորհրդակցական ձայների մեծամասնության միջոցով հեռացնել իրեն տեղամասից:










































