ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը «Աղբահանության եւ սանիտարական մաքրության մասին» օրենքը որակեց որպես ապազգային ու հակաժողովրդական: Ավելին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը ելույթներ ունեցան այս նախագծի մասին` քննադատելով նախագիծը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուս Սահակյանն էլ ելույթում քննադատեց «Ժառանգություն» խմբակցությանը, որ մի կողմ թողած երկրի առջեւ ծառացած խնդիրները, անկախ օրինագծի բովանդակությունից` Սահակյանի խոսքերով. «Հերթով շարվում են ու անդադար խոսում»: Սահակյանը հիշեցրեց ժողովրդական խոսքը, ըստ որի` եթե թանի մեջ ճանճ է ընկնում, մարդն այն չի խմում, բայց դա չի նշանակում, որ թան խմելու իրավունք մարդը չունի: