Tuesday, 09 06 2026
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար

Ամանորյա սեղանը նվազագույնը 35 հզ. դրամ կլինի. Մ. Արիստակեսյան

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով,այս տարվա երրորդ եռամսյակի պարենային զամբյուղի արժեքը (30,451 դրամ) նախորդ եռամսյակի (35,174 դրամ) համեմատ մոտ 5 հզ. դրամով անկում է ապրել, ինչը շատ զարմանալի է առկա գնաճի պայմաններում: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Ժողովրդի իշխանություն հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:

«Աշնանը պարենային զամբյուղը պետք է մի քիչ էժանանա, բայց եթե դա վերաբերում է բանջարեղենին, մրգին, ապա նույնը չենք կարող տեսնել մսի, կաթնամթերքի և այլ պարենային ապրանքների դեպքում»,- ասաց Մ. Արիստակեսյանը:

ԱՎԾ հաշվետվությունների համաձայն՝ պարենային ապրանքների գները 2011 թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ, ցույց են տալիս պարենային ապրանքների գների 114.5% աճ, սեպտեմբերի դեպքում՝ 115% աճ էր եղել: Այսինքն՝ Մ. Արիստակեսյանի խոսքով, անընդհատ պարենային զամբյուղը թանկանում է, բայց այդ պարագայում պարենային զամբյուղի արժեքն իջել է 5 հզ. դրամով:

Տնտեսագետը տեղեկացրեց, որ իր գնահատականով, պարենային զամբյուղը 34,942 դրամ է, ու թեև իր մոտ էլ որոշակի անկում է եղել (երկրորդ եռամսյակի համար 37 հզ. դրամ էր), բայց այս անկումը 2 հզ. դրամով է, ոչ թե ԱՎԾ ցույց տված 5 հզ. դրամ ցուցանիշը:

Ամեն դեպքում պարենային զամբյուղի արժեքը բարձր է նվազագույն աշխատավարձի չափից՝ 32.5 հզ. դրամից, այսինքն դրանով է բնութագրվում ծայրահեղ չքավորությունը: Այդ նույն պարենային զամբյուղի արժեքի հիման վրա հաշվարկված սպառողական զամբյուղը ԱՎԾ տվյալներով ստացվում է 63,900 դրամ, իսկ Մ. Արիստակեսյանի գնահատականներով՝ 104,826 դրամ: Այսինքն՝ ինչպես դիտարկեց տնտեսագետը, յուրաքանչյուր աշխատավոր մարդ պետք է ստանա 105 հզ. դրամ, իսկ ԱՎԾ գնահատականով՝ 64 հզ. դրամ, որ համարվի ոչ աղքատ: Մինչդեռ հաջորդ տարի բյուջեով նվազագույն աշխատավարձը մնում է նույնը՝ 32.5 հզ. դրամ, քաղծառայողների և պետծառայողների բազային աշխատավարձերը չեն բարձրացել, և նոր բյուջեով գնում ենք դեպի աղքատացման:

«Իրավիճակը հիմա սրվում է նոր գնային ճնշումներով, և գները կրկին աճում են ամանորյա սպասումներով: Ի տարբերություն քաղաքակիրթ երկրներում առևտրի, երբ մեծ զեղչեր են լինում, Հայաստանում, չգիտես ինչու, միշտ դիտարկվում է գնաճ, և բոլորը ցանկանում են ամանորյա առևտրից ավելի մեծ գերշահույթներ ունենալ: Սա վերաբերում է և՛ պարենային, և՛ ոչ պարենային ապրանքներին, էլ չեմ ասում ծառայությունների ոլորտի թանկացումների մասին»,- նշեց Մ. Արիստակեսյանը՝ հավելելով, որ ամանորյա զամբյուղը էապես տարբերվում է պարենային նվազագույն զամբյուղից: Դրա մեջ ավելանում է խոզի բուդ, հնդուհավ, աղանդերը, որը մենք սովորական կյանքում չենք օգտագործում, բայց նոր տարվա սեղանին պետք է լինի դա: Տնտեսագետի խոսքով, յուրաքանչյուր անձի հաշվով ամանորյա սեղանը կարժենա նվազագույնը 35 հզ. դրամի չափով, որը 3-4 օրում կվերջանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում