Քիչ առաջ Ապարանում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած` ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի երթը: Այս պահին Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամները և Ապարանի տարածքային կառույցի ակտիվիստները Ապարանի կենտրոնական փողոցներով երթով շարժվում են զոհված ազատամարտիկների հուշահամալիր: Հուշահամալիր այցելելուց հետո տեղի կունենա հանրահավաք: Սակայն հիշեցնենք, որ նմանատիպ միջոցառում է տեղի ունենում Մասիսում, Մարտունիում և Երևանում: