Ավստրալիայում իշխող աշխատանքային կուսակցությունը հավանություն է տվել դեպի Հնդկաստան ուրան արտահանելու արգելքի վերացմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քվերակմանը նախորդել են այս հարցի շուրջ կրքոտ քննարկումները: Ավստրալիան ուրան է արտահանում Չինաստան, Ճապոնիա, Թայվան և Միացյալ Նահանգներ, իսկ Հնդկաստանն այդ ցուցակից հանված էր, քանի որ չէր ստորագրել Միջուկային զենքը չտարածելու պայմանագիրը:
Ավտսրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը հայտարարել է, որ մի քանի տարի գործող ուրանի արտահանման արգելքը վերացնելը ծառայում է երկրի շահերին:
Ըստ վարչապետի՝ այս քայլը կամրապնդի Ավստրալիայի և Հնդկաստանի համագործակցությունը:










































