Tuesday, 09 06 2026
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն

Անհանգիստ հասարակած

Թեև կան տեսակետներ, որ իրականում նրա նախագահության վերջն է ավելի մոտ, քանի որ չունի մինչև հնգամյա ժամկետի ավարտը ներքին ու արտաքին ճնշումներին դիմանալու ռեսուրս, այդուհանդերձ առաջնորդվենք պաշտոնական կողմնորոշիչներով:

Իսկ դրանք վկայում են, որ Հայաստանում նախագահի հաջորդ ընտրությունը լինելու է 2013 թվականին: Բայց մինչ այդ էլ լինելու է խորհրդարանի ընտրություն` 2012 թվականին: Այդ հանգամանքը Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը փաստացի դարձնում է ոչ թե հինգ, այլ չորս տարի, որովհետև խորհրդարանի ընտրության արդյունքը մեծ նշանակություն է ունենալու Սերժ Սարգսյանի համար մնացած մեկ տարվա տեսանկյունից:

Տրամաբանությունը հուշում է, որ նախագահական ժամկետի ավարտին, ցանկացած նախագահ դառնում է ավելի ինքնավստահ, նրա գործողությունները լինում են ավելի կանխատեսելի, գործունեությունը ձեռք է բերում տրամաբանական առանցք: Բայց Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման պարագայում այդ ամենը կարծես թե լինի գլխիվայր:

Այսինքն` նրա նախագահական պաշտոնավարման մեկնարկը, որքան էլ տարօրինակ թվա այդ պնդումը շատերի համար, ավելի տրամաբանված էր և ավելի ներքին հանգստություն ուներ իր մեջ, չնայած հետընտրական հայտնի իրադարձություններին, ողբերգություններին և լարվածությանը, քան կա այժմ: Այսինքն` որքան ժամանակ է անցնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից, այդքան Հայաստանում գործընթացները, երևույթները, իրադարձությունները դառնում են հակասական, չտրամաբանված, անսպասելի, անկանխատեսելի:

Այդ իրավիճակը հատկապես բուռն դրսևորվեց վերջին շրջանում, երբ իրար հաջորդեցին ցայսօր հասարակության համար անհասկանալի մնացած պաշտոնանկությունները և աներկբա տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանն ավելի ու ավելի է կորցնում պրոցեսների վրա ազդելու հնարավորությունները, իսկ լավագույն դեպքում այդ ազդեցությունը առկա է «հրշեջության» սկզբունքով: Այսինքն` Սերժ Սարգսյանն ընդամենը հասցնում է մարել, բայց ոչ կանխել կրակը: Եթե միջընտրական շրջանում դա բավականացնում է դիրքային նվազագույն ցնցումներ թույլ տալու և հիմնական առումով իրավիճակին կուլ չգնալուն, ապա ընտրական շրջանում, բնականաբար, կրակը մարելը ճակատագրական ուշացում կլինի Սերժ Սարգսյանի համար: Հետևաբար, մինչև ընտրական շրջան, այն էլ եթե խոսքը հերթական ընտրության մասին է, Սերժ Սարգսյանը թերևս պետք է հասցնի հրշեջ ռեժիմից անցնել կանխարգելող ռեժիմի: Բայց հենց դա է, որ նրա մոտ չի ստացվում ոչ մի կերպ:

Այս պայմաններում Սերժ Սարգսյանը գնում է ընտրություններին ընդառաջ: Ակնհայտ է, որ նա հերթական ընտրություններին չի կարողանում հասցնել, և այդ դեպքում ավելորդ է խոսել որևէ արտառոց զարգացման նրա պատրաստ լինելու մասին: Մինչդեռ, ակնհայտ է, որ գալիք ընտրությունները, ինչպիսին էլ որ դրանք լինեն, Սերժ Սարգսյանի համար լինելու են առաջին «սեփական» ընտրությունները, առաջին քննությունը, որ նա բռնելու է համակարգի առաջ` ցույց տալով ներկայիս բուրգը պահելու և առաջնորդելու իր կարողությունը:

Մինչդեռ բուրգն արդեն իսկ տեսնում է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում նախապատրաստական շրջանում ապահովել ամենից կարևոր բաղադրիչներից մեկը` իրավիճակի հանգստությունն ու կանխատեսելիությունը:

Բանն այն է, որ պաշտոնավարման առաջին կեսը համեմատաբար հանգիստ և հանդարտ պայմաններում անցնելու կարևոր պատճառը, թերևս, այն էր, որ Սերժ Սարգսյանն ուներ ներքին կյանքում լուրջ, անկեղծ, ոչ իմիտացիոն բարեփոխումների գնալու, դրանց կայուն հիմքերը դնելու շնորհիվ երկրում իրավիճակ փոխելու, մթնոլորտ փոխելու շանս: Տարբեր են, իհարկե, գնահատականները այն մասին, որ այդ շանսը խիստ տեսական էր և գործնականում Սերժ Սարգսյանն անկարող էր գնալ այդպիսի բարեփոխումների, եթե նախագահ էր դարձել այնպիսի մեթոդներով և այնպիսի ուժերի վրա հենված, ինչպիսիք հայտնի են հասարակությանը:

Բայց այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը մինչև հասարակածն ուներ բարեփոխումների համարձակություն դրսևորելու շանս, և այդ շանսի առկայությունը նրա համար ապահովում էր պաշտոնավարման ավելի հանդարտ պայմաններ: Այժմ այդ շանսը բաց է թողնված, բաց է թողնված կատարելապես, ինչն էլ իր հերթին մեծ ազդեցություն է թողնում իրադարձությունների զարգացման տրամաբանության վրա, Սերժ Սարգսյանին փաստացի զրկելով այդ շանսով ապահովվող «պաշտպանիչ զրահից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում