Tuesday, 09 06 2026
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ

«Ժանտախտի» ժամանակ Գյումրիի քաղաքապետի «խրախճանքը» (տեսանյութ)

2010 թ. 2008-ի նկատմամբ Հայաստանում աճել է թե՛ աղքատության մակարդակը, թե՛ դրա խորությունն ու սրությունը: Ընդամենը երկու տարվա ընթացքում բնակչության ավելի քան ամեն երրորդը` 35.8%-ը, դարձել է աղքատ, նրանցից ավելի քան ամեն հինգերորդը` 21.3%-ը` շատ աղքատ, իսկ 3.0%-ը` ծայրահեղ աղքատ:

Երկու տարվա ընթացքում մոտ 270 հազար մարդ դարձել է աղքատ, 2010 թ. աղքատների թվաքանակը հասել է մոտ 1.2 մլն-ի (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 290 հազարը նույն ժամանակահատվածում դարձել է շատ աղքատ, և շատ աղքատների թվաքանակը հասել է 694 հազարի: Միայն երկու տարվա ընթացքում մոտ 46 հազարը դարձել է ծայրահեղ աղքատ, և ծայրահեղ աղքատների թվաքանակը 2010-ին հասել է մոտ 98 հազարի:

Եվ սրանք դեռ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն են, որոնք ոչ այնքան են արժանահավատ, և որոնք հաճախ մեղմացված են ներկայացնում իրավիճակը: Համաձայնեք, որ տնտեսական աճի, զարգացման տեմպերի մասին խոսող երկրի իշխանությունները պարզապես պետք է ամաչեն այս թվերի համար, քանզի եթե բոլոր նորմալ երկրներում տարին տարվա վրա առաջընթաց է արձանագրվում, մեզանում հետընթաց գրանցվում է օր օրի:

Այս ամենն ինչ-որ տեղ հնարավոր կլիներ հասկանալ, համակերպվել, եթե չլիներ այն շքեղությունը, որը տիրում է այս թշվառության շուրջը: Երևանի փողոցներով քայլելիս կարող ենք կողք կողքի տեսնել շքեղ դղյակներ և դրանց դիմաց դրված աղբարկղից մթերք որոնող մուրացկաններ: Ահա սա է մեր երկիրը, ու որքան սաստկանում է աղքատությունը, բազմանում են մուրացկանները և զուգահեռաբար աճի փշաքաղվելու տեմպեր են գրանցում, այնքան շատանում են շքեղ հյուրանոցներն ու դղյակները:

Օրերս դրանց շարքը համալրեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող Gyumri Alexandrapol Hotel Palace-ը, որի գովազդային տեսահոլովակն արդեն հայտնվել է համացանցում: Հյուրանոցը գտնվում է Գյումրիի կենտրոնում, Ամենափրկիչ եկեղեցու դիմաց, և արդեն 5 տարի կառուցվում էր: Հյուրանոցի գովազդային տեսահոլովակում ցուցադրվում է դրա ողջ ճոխությունը` ուղեկցվելով հետևյալ խորիմաստ տափակաբանություններով. «վերադարձ դեպի հզորություն», «վերադարձ դեպի շքեղության ժամանակներ», «կրքին հպարտություն և հաճույք», «շքեղության նոր աշխարհի բացահայտում», «մեր որակի ընտրությունը մրցակցությունից դուրս է», «ճաշը, որը տևում է ժամեր, դուք կհիշեք տարիներ»: Եվ ամենաանհեթեթ ու ամենածաղրական արտահայտությունը՝ «հասանելի բոլորին»: Թերևս բոլոր ասելով՝ Վարդանիկ Ղուկասյանն ի նկատի է ունեցել իր օլիգարխ ընկերներին, քանզի պարզից էլ պարզ է, որ նրա հյուրանոցի մատույցներում անգամ չեն համարձակվի երևալ ոչ միայն շարքային հյուրերը, այլև շարքային գյումրեցիները: Դղյակի տեսքով կառուցված այս հյուրանոցում գերակշռում է, կարելի է ասել՝ զռռում է ոսկեգույնը. թերևս պատճառն այն է, որ Վարդան Ղուկասյանի համար շքեղության ու ճոխության գրավականը հենց ոսկեգույնն է, ու նաև՝ երկարոտն շիկահերները, որոնք էլ գովազդում մարմնավորում են հյուրանոցի «աշխատակցուհիներին» ու «բնակչուհիներին»:

Այստեղ ամենևին էլ տեղին չէ հիշել գյումրեցիների հայտնի արտահայտությունը՝ «չտես գյոռմամիշ», քանզի ո՞վ չի հասկանում, որ մարդը տուրք է տվել նման չափից դուրս ճոխությունների՝ հայրենասիրությունից դրդված…

Ինչևէ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, և այդ մարդու ճաշակն էլ այդ է, բայց ցավալին այստեղ այն է, որ նման հյուրանոց կառուցվում է այն քաղաքում, որը արդեն քսան տարուց ավելի է՝ դուրս չի եկել աղետի գոտու կարգավիճակից: Նման հյուրանոց կառուցվում է մի քաղաքում, որի պարծանք համարվող Յոթվերք եկեղեցին կիսաքանդ վիճակում է, ու այսքանից հետո էլ Վարդան Ղուկասյանը խոսում է Աստծո մասին ու ամենքին համոզում, թե ինքն աստվածապաշտ անձնավորություն է: Նման հյուրանոց կառուցվում է մի քաղաքում, որտեղ արդեն մի քանի սերունդ ծնվել ու ապրում է վագոն-տնակներում՝ աղքատության, խոնավության պայմաններում, առանց ամենատարրական կոմունալ հարմարությունների:

…1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից անցել է 23 տարի, բայց մինչ օրս Գյումրիում կան 7000 վագոն-տնակներ, որոնցից 6700-ը բնակեցված են անօթևան ընտանիքներով: 6700 անօթևան ընտանիքներից բնակարանային փոխհատուցման ենթակա են մոտ 3200-ը, այսինքն` մնացածը այդպես էլ չեն իմանա, թե ինչ է նշանակում քարե պատերի մեջ ապրելը, իսկ ահա Գյումրիի քաղաքապետը իր քաղաքապետարանի նոր շենքի առջև Վարդանանքի արձանը (Վարդան Մամիկոնյանին նա համարում է իր նախնին.- Ա.Խ.) կանգնեցնելուց հետո արդեն հյուրանոց է կառուցել: Ի դեպ, 2011-ին բնակարանամուտ Շիրակում չի եղել ու չի լինելու, և այդ մասին նոյեմբերի կեսին գյումրեցիներին շտապել է տեղեկացնել քաղաքաշինության նախարարը: Անգամ բնակարան ստացած գյումրեցին սեփական զավակին ամուսնացնելուց հետո ստիպված է նրան վագոն-տնակում բնակեցնել, քանզի նրան վերադարձրել են բնակարան երկրաշարժի ժամանակ կորցրած սենյակների թվով, առանց հաշվի առնելու, որ քսան տարիների ընթացքում այդ ընտանիքի անդամների թիվն աճել է: Բնակարան ունենալու բաղձանքը այդպես էլ չեն վայելի 350 անօթևան ընտանիքներ, որոնք երկրաշարժի ժամանակ կորցրել են սեփական տունը, իսկ սեփական տուն կորցրածները ևս ենթակա չեն պետության կողմից փոխհատուցման՝ կատարյալ զավեշտ: Մոտ 3500 անօթևան ընտանիքներ անգամ հաշվառված չեն այդ ցուցակում, որովհետև նախկինում կամ մասամբ փոխհատուցվել են, կամ էլ ուշացրել են իրենց փաստաթղթերը և մնացել են դրսում, իսկ կառավարության որոշմամբ հաշվառման համար վերջնաժամկետը 2008 թ. նոյեմբերի 1-ն է եղել: Մոտ հազար ընտանիք էլ ԲԳՎ-ի զոհեր են, քանզի բնակարանի դիմաց նրանց գումար է տրվել, բայց դա այնքան չնչին էր, որ չի բավականացրել բնակարան գնելու համար», և մարդիկ ստիպված զարտուղի ճանապարհով այդ գումարը դուրս են բերել ու նորից մնացել վագոն-տնակի հույսին… Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումն է եղել` միչև 2013 թվականը լուծել անօթևանության հարցը:

Բայց անօթևանության հարցը միակը չէ Գյումրիում և ընդհանրապես Շիրակի մարզում: Գյումրիում բնակարան ունեցողներն էլ բարվոք վիճակում չեն, շատերն ապրում են օրվա հացի կարոտ, շատերը իրենց երեխաներին մանկատուն են տալիս, որովհետև հնարավորություն չունեն նրանց կերակրելու, ավելին` տարեսզբին Գյումրիի նպաստառուների շուրջ 20 տոկոսը դուրս է մնացել այդ համակարգից` տարբեր անհիմն պատճառաբանություններով, միչդեռ այդ չնչին նպաստն է եղել այդ ընտանիքների գոյատևման միակ միջոցը: Այս ամենին գումարած՝ նաև արտագաղթը, խոպանչիների թվի աճը: Ահա այսպիսին է վիճակը այն քաղաքում, որտեղ ամենավերջին շքեղությամբ կառուցվել է Gyumri Alexandrapol Hotel Palace-ը:

Մի քանի օրից դեկտեմբերի 7-ն է, ու Գյումրվա փողոցներում կողք կողքի շարված վագոն-տնակները նորից բացելու են գյումրեցիների հին վերքերը, իսկ շքեղ դղյակներն ու հյուրանոցները ևս մեկ անգամ խոցելու են գյումրեցու թասիբը:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում