Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հարցրին՝ ոստիկանության համակարգում կադրային փոփոխություններ տեղի կունենա՞ն, թե՞ ոչ` հաշվի առնելով վերջին շրջանի կադրային փոփոխությունները, նա պատասխանեց, որ շուտով տարին ամփոփվում է, և, կախված կադրերի աշխատանքի արդյունավետությունից` շատ հավանական է, որ փոփոխություններ տեղի ունենան: Ինչ վերաբերում է ՆԳ նախարար Ալիկ Սարգսյանին, Հ. Պողոսյանը նշեց, որ վերջինս պաշտոնանկ չի արվի: