Սերգեյ Սոբյանինը այսօր Մոսկվայի քաղաքային դումայում կայացած գաղտնի քվեարկության արդյունքում ձայների 32 կողմ, երկու դեմ համամասնությամբ հաստատվեց ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում: Քվեարկությունից առաջ Սոբյանինը Մոսկվայի քաղաքային դումայում իր ելույթի ժամանակ կոչ էր արել վերանայել բյուջետային հարցերը Մոսկայում, որպեսզի «այն փրկվի սնանկությունից»: Սոբյանինը հայտարարել էր նաեւ մայրաքաղաքում շինարարական նախագծերի վրա ծախսված գումարների վերանայման անհրաժեշտության մասին: Սոբյանինի պաշտոնադրության հանդիսավոր արարողությունը կայանալու է վաղը երեկոյան Մոսկվայի քաղաքապետարանում: Интерфакс-ի փոխանցմամբ, միջոցառմանն ակնկալվում է նախագահ Դ.Մեդեվեդեւի մասնակցությունը: