«Պատկերացրեք, որ ծնողը օրեր շարունակ փնտրում է իր երեխային և ի՞նչ վիճակում է գտնում: Բնականաբար, ծնողի միակ ցանկությունը այդ անասունին վերացնելն է: Ես կիսում եմ այդ միտքը: Ես օրենսդիր չեմ և խոսում եմ բարոյական տեսանկյունից: Այդ մարդկանց նկատմամբ հասարակության վերաբերմունք պետք է լինի»,- մեկնաբանեց Կ. Խոդիկյանը`համոզմունք հայտնելով, որ խստացված օրենքները կարող են ավելի խորացնել մանկապղծություն երևույթը:
Ըստ նրա` մարդուն հատուկ է ամեն ինչ` անասունից մինչև ամենավեհ աստվածայինը: «Ախթալայում կատարվածի դեպքում, եթե առաջին քայլն աներ մանկապիղծը և պատասխան ստանար, այլևս չէր շարունակի: Այնտեղ ծնողներն իրենք են մատուցել իրենց երեխաներին: Տասնհինգ տարի հետո նույնպես մատուցած նվերից չի հրաժարվի մանկապիղծը»,- նշեց Կ. Խոդիկյանը`հավելելով, որ նախկինում մանկապղծության դեպքեր եղել են և թաքցվել են, կամ վրեժ են լուծել:
«Ինչ-որ մի կերպ պատիժ ստացել են մանկապիղծները: Մարդը մոռացել է իրեն տրված շնորհը: Կա սոցիալական ծանր վիճակ և երկրում ստեղծվել է մի մթնոլորտ, որ ամեն բան կարելի է ձեռք առնել»,- ասաց դրամատուրգը`ընդգծելով, որ խեղաթյուրվել է տան մայր, մեծահասակ հասկացությունը հայկական հեռուստատեսության կողմից:










































