«Ես Կարեն Կարապետյանին ընկալում եմ որպես լավ մենեջեր` ժամանակակից ընկալումներով օժտված, բայց ոչ երբեք քաղաքական անձնավորություն։ Քանի որ Երևանի քաղաքապետը նախ և առաջ քաղաքական անձնավորություն պետք է լինի, այնումենայնիվ, ես ձեռնպահ կմնամ Կարեն Կարապետյանի հետ կապված քաղաքական մոտեցումները գնահատելուց»,- այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: