Երկուշաբթի Իրաքի խորհրդարանի մոտ տեղի ունեցած պայթյունը, որը հանգեցրեց երկու մարդու մահվան, հնարավոր է, ուղղված էր Իրաքի վարչապեր Նուրի Մալիքի դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Կասիմ Մուսաուիին:
Մուսաուին նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի լավ պաշտպանված գոտում, որտեղ գտնվում են կառավարական շենքերը և օտարերկրյա դեսպանատները: Ընդ որում՝ նրա խոսքերով, պայթյունն ուղղված է եղել երկրի վարչապետ Նուրի Մալիքի դեմ, որը պետք է ժամաներ խորհրդարանի նիստին:
Մուսաուին նշել է, որ իր այս ենթադրությունները հիմնված են միայն պայթյունի կասկածյալների վկայությունների վրա և չեն հաստատվում կոնկրետ ապացույցներով:











































