Լիբանանը զորք է մոտեցրել Սիրիայի հետ սահմանային գոտուն նախորդ օրը տեղի ունեցած միջադեպից հետո, երբ սիրիացի զինվորները կրակ բացեցին փախստականների ուղղությամբ, որոնք հավաքվել էին Լիբանանի հետ սահմանի մոտ:
NowLebanon գործակալությունը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ սիրիացի զինվորներն «անկանոն կրակ են բացել» փախստականների ուղղությամբ, որոնք հավաքվել էին սահմանի մոտ` բողոքելով ցուցարարների դեմ դաժան ճնշումներ գործադրելու և Թալ-Կալախ վայրում մարդկանց վրա կրակելու դեմ: Արդյունքում երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ լիբանանցի կին:








































