Ավստրալիայի իշխող Աշխատանքային կուսակցությունը որոշել է աջակցել միասեռականների ամուսնության իրավունքի ընդունմանը, բայց համաձայնվել է, որ օրենսդիրները պետք է քվեարկեն ու վերջնականապես որոշեն, թե արդյոք միասեռական ամուսնությունների մասին օրինագիծը պետք է հասնի՞ խորհրդարան:
AFP-ն գրում է, որ այսօր Սիդնեյում տեղի ունեցող Ավստրալիայի Աշխատանքային կուսակցության համաժողովի ընթացքում երկու կողմերի էմոցիոնալ ճառերից հետո, պատվիրակները որոշել են փոխել իրենց կուսակցության որոշումը և ընդունել են, որ ամուսնական հավասարություն պետք է լինի միասեռական զույգերի համար:
Որոշումը, որը հակասում է միասեռական ամուսնությունների վերաբերյալ ազգային արգեքին, բայց որին աջակցում է վարչապետ Ջուլյա Գիլարդը, 400 պատվիրակների կողմից ընդունվել է ծափահարություններով, իսկ աջակիցները այս քայլը համարել են պատմական:











































