«Երկիր»ը գրում է, որ երկրում թափ առած գնաճին որոշել են հետևել նաև համատիրությունները:
«Մեր տեղեկություններով` հունվարի 1-ից համատիրությունների կողմից սպասարկման վարձը բարձրանալու է: Համատիրություններից դժգոհ է քաղաքացիների 90 տոկոսից ավելին, մարդիկ այդ կառույցների գոյությունը համարում են ձևական: Բազմաբնակարան շենքում ծագած ցանկացած խնդրի լուծման դիմում ստանալիս համատիրության աշխատողները պատասխանում են, թե փող չկա: Հուսանք` վարձավճարի բարձրացումը կունենա հոդաբաշխ բացատրություն»,- հավելում է թերթը: