Համաշխարհային տնտեսությունը գտնվում է նոր ռեցեսիայի եզրին: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերով բաժնի զեկույցում:
Զեկույցի հեղինակներից մեկը` Ռոբերտ Վոսը, նշել է, որ տնտեսության վերականգնումը կլինի շատ ավելի դանդաղ ու աստիճանական, քան անցած երկու տարիների ընթացքում էր: Mignews.com-ը գրում է, որ սա հիմնականում կապված է խոշոր երկրների` հատկապես ԱՄՆ–ի ու եվրոպական երկրների տնտեսությունների հետ:
Հեղինակներն ավելացնում են, որ մեծ տերությունների իրականացրած բարեփոխումներն ավելի են խորացնում տնտեսական ճգնաժամը: Նրանք խորհուրդ են տալիս հատկապես ուշադրություն դարձնել զբաղվածության խնդիրների վրա: