Associated Press գործակալությունը, հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին, հայտնում է, որ հանցագործը, մտնելով ավտոբուս, 14 աշակերտի դանակով լուրջ վնասվածքներ է հասցրել, ավագ դասարանցի մի աղջիկ գտնվում է ծանր վիճակում: Ասվում է, որ բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:
Միջադեպը տեղի է ունեցել Տոկիոյից 40 կմ հեռավորության վրա գտնվող Տորիդե քաղաքում: Ըստ տեղեկությունների՝ նա հասցրել է մտնել աշակերտական երկու ավտոբուս և հարձակվել ուղևորների վրա:
Հանցագործը ձերբակալվել է: Դա 27-ամյա գործազուրկ և տնազուրկ մի երիտասարդ է: Նրա արարքի դրդապատճառների մասին չի հայտնվում: