Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Ասպարէզ». Հայերը հայտնի ամերիկյան բասկետբոլիստ Բրայանտին խաբեբա են անվանում

2008 թ. Քոբի Բրայանտը բարձրաձայնում էր Դարֆուրի ցեղասպանության խնդիրը` կոչ անելով դադարեցնել այն, սակայն այսօր նա ստորագրել է պայմանագիր` ներկայացնելու համար Թուրքիայի Հանրապետությունը, մի երկիր, որը հերքում է Դարֆուրի ցեղասպանությունը և տխրահռչակ հանցագործն է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության:
2008 թ. մայիսի 27-ին Քոբին հայտարարություն էր արել լոսանջելոսյան «Օգնության կարիք կա» կազմակերպության միջոցով` կոչ անելով միավորել ջանքերը` Դարֆուրի ցեղասպանությունը դադարեցնելու համար:
«Դարֆուրում հարյուր հազարավոր մարդիկ սպանվել են, խեղվել են, ընտանիքները բաժանվել են: Խնդրում եմ, կանգնե՛ք մեր կողքին: Մենք ուժ ունենք կյանքեր փրկելու, կյանքեր վերականգնելու»,- ասել է Բրայանտը Youtube-ում: «Եթե մենք կարողանանք միավորել մարդկանց, որոնք ցանկանում են պայքարել, ապա հրաշքը տեղի կունենա»,- ասել է նա:
«Ասպարէզը» հիշեցնում է, որ 2003 թ. Սուդանի կառավարությունը Դարֆուրում սպանեց կես միլիոն մարդ, ավելի քան 3 միլիոնը զրկվել են իրենց բնակարաններից: Սուդանի կառավարությունը, ինչպես և Թուրքիայի Հանրապետությունը, հերքում են ցեղասպանությունը:
Թուրքիան Սուդանի այն դաշնակիցների շարքում է, որոնք քողարկում են այս հարցը և Սուդանի կառավարությանը զենքով են ապահովում, մի կառավարություն, որը գլխավորում է Օմար Ալ Բաշիրը. Նա Միջազգային քրեական դատարանի կողմից հայտարարվել է միջազգային հետախուզման մեջ:
Թերթը նաև գրում է, որ 2009 թ. նոյեմբերին, չնայած միջազգային հանրության բողոքներին` չհյուրընկալել Ալ Բաշիրին, Թուրքիայի վարչապետը Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ պաշտպանեց իր դաշնակցին` մերժելով ձերբակալել Ալ Բաշիրին (թերթը մոռանում է նշել, որ, այնուամենայնիվ, այդ ճնշումներից հետո Ալ Բաշիրը չի այցելել Թուրքիա.- խմբ.) և հերքելով Դարֆուրի ցեղասպանությունը:
Էրդողանի խոսքերով, Դարֆուրում ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, միջազգային պահանջները նրա ձերբակալության վերաբերյալ «սխալ են», և Բաշիրը ուղղակի սխալ է կառավարել իրավիճակը (ինչն էլ հանգեցրել է սպանությունների.- խմբ.):
2010 թ. վերջին Բրայանտը կրկին հայտնվեց նորությունների վերնագրերում: Այս անգամ նա հանդես է գալիս ոչ թե որպես Ցեղասպանության դեմ բողոքող, այլ երկու ցեղասպանությունները մերժողների աջակից:
Այս շաբաթ Քոբին ստորագրել է երկու տարվա պայմանագիր Թուրքիայի ազգային ավիափոխադրողի հետ` դառնալով աշխարհում նրա «դեսպանը», ընկերության դեմքը:
Այս որոշումը հարուցել է Ամերիկայի հայերի բուռն դժգոհությունը, իսկ Հայկական երիտասարդական ֆեդերացիան բողոքի ակցիաներ է սկսել նրա դեմ` կոչ անելով վերհիշել Դարֆուրը և չպաշտպանել ցեղասպանությունները հերքողներին:
Ըստ այդ կազմակերպության ներկայացուցիչ Գասպար Ջիվալեջյանի՝ սա բացասաբար է ազդում երիտասարդության վրա, որոնք հետևում են Քոբիին: «Քոբին միայն բասկետբոլիստ չէ, նա տեղական, ազգային և համամարդկային դերակատարություն ունի` դրական օրինակ ցույց տալով միլիոնավոր մարդկանց, որոնք հետևում և աջակցում են նրան»,- ասել է Ջիվալեջյանն` ավելացնելով, որ «նա վատ խաղ ցուցադրեց, ստորագրելով այդ պայմանագիրը Ցեղասպանության հանցագործների հետ»:
Աերիկահայերը նաև հույս են հայտնում, որ այս չափազանց շահութաբեր գործարքը նա կբալանսավորի բարոյական նորմերի հետ:
Թուքական ավիաուղիները «United Airlines»-ին (ամերիկյան խոշորագույն մասնավոր ավիաընկերություն է.- խմբ.) նման չէ: Թուրքական այդ ընկերության բաժնետոմսերի 49%-ը պատկանում է մի կառավարության, որը հերքում է Հայոց ցեղասպանությունը: Նրանք աջակցում են, օրինակ, լոբբիստական այնպիսի կազմակերպության, ինչպիսին է Ամերիկայի թուրքական խորհուրդը, որն աշխատում է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ,- ասում է Ջիվալեջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում