Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կովկասի բաժանման համար գործիք են ծառայում հայ քաղաքական գործիչները

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է վրացի քաղաքագետ Ռամազ Սաքուարելիձեն:

– Պարոն Սաքուարելիձե, ՀՀ ԱԺ իշխող «Հանրապետական» կուսակցության անդամ Շիրակ Թորոսյանը նախօրեին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները Ջավախքի հիմնախնդիրները կոծկելու համար դիմում են քաղաքական բլեֆի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
– Ես չգիտեմ, այն քաղաքական գործիչները, ովքեր նման ջերմեռանդությամբ, այդքան ագրեսիվ տարրեր են մտցնում Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունների մեջ, նրանք Վրաստանի այլ շրջաններում եղե՞լ են: Դա ես ոչ կոմպետենտ հայտարարություն եմ համարում:
– Դուք այդ հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստ ե՞ք տեսնում:
– Հավանաբար, այդ քաղաքական գործիչները ցանկանում են վիճել ամբողջ աշխարհի հետ` բացառությամբ, իհարկե, Ռուսաստանի:
– Այսինքն` այս ամենի հետևում Ռուսաստանի՞ն եք տեսնում:
– Ո՛չ, ուղղակի այս ամենի հետևում ես կոնկրետ քաղաքական գործիչների անհեռատեսությունն եմ տեսնում:
– Երբ հրապարակվեցին WikiLeaks-ի փաստաթղթերը, այնտեղ անդրադարձ կար հայ-վրացական հարաբերություններին և մասնավորապես նշվում էր, թե ռուս-վրացական պատերազմի օրերին Վրաստանի իշխանությունները հրաժարվում էին կոնտակտի մեջ մտնել ՀՀ իշխանությունների հետ: Ըստ ձեզ` հնարավո՞ր է, որ հայկական կողմից նման հայտարարությունները վերսկսվել են նաև այդ փաստաթղթերի հրապարակման հետ կապված:
– Համենայնդեպս, այն ժամանակ խոսակցություններ էին տարածվել, որ այն ինքնաթիռները, որոնք ռմբակոծում էին Վրաստանը, թռչում էին Հայաստանի օդանավակայաններից: Եվ ինձ ուղղակի հետաքրքրում է` այն քաղաքական գործիչները, ովքեր շարունակում են այդ հակավրացական կուրսը, ի՞նչ նպատակ են հետապնդում:
– Ի՞նչ նպատակ են հետապնդում, ըստ ձեզ:
– Ուղղակի ես խոսում եմ անհեռատեսության մասին, քանի որ եթե նայենք քիչ թե շատ հեռատեսական` ռազմավարական տեսանկյունից, ապա Վրաստանի շահերից է բխում հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների հետ: Նույնն էլ բխում է Հայաստանի շահերից: Հայաստանն էլ է փոքրիկ կովկասյան երկիր: Ինչո՞ւ է այն այդքան ագրեսիվ` բոլորի հանդեպ: Ես համարում եմ, որ սա հակակովկասյան քաղաքականություն է: Ոչ միայն հակահայկական: Այն, որ դա հակահայկական է, և դրանից Հայաստանը չի շահելու` պարզ է, բայց ընդհանուր առմամբ, դա Կովկասի դեմ է, որպեսզի Կովկասը բաժանեն փոքրիկ մասերի:
– Այսինքն` «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքո՞վ:
– Այո՛: Թե ով կտիրի, դա արդեն այլ հարց է: Բայց որ այդ բաժանման համար գործիք է ծառայում Հայաստանը, Հայաստանի քաղաքական գործիչները, դա փաստ է: Եվ ուղղակի պատմության մեջ հետո դա ամոթալի էջ կհամարվի, բայց դա կլինի հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում