Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում 1977 թ. ծնված Բենիամին Ա.-ի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 81-րդ կմ-ին բախվել է 1956 թ. ծնված Ռուբեն Մ.-ի վարած «ԶԻԼ-ՄՄԶ-4505» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Բենիամին Ա.-ն և և նրա ուղևոր Հակոբ Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: