Այս գիշեր հայտնի է դարձել, որ մահացել է ԱՄՆ ամենահայտնի ռեժիսորներից մեկը` Բլեյք Էդվարդսը: Նա 88 տարեկան էր: Էդվարդսը հայտնի է դարձել աշխարհահռչակ «Վարդագույն հովազ» մուլտֆիլմով:
1960-70-ականներին ռեժիսորին մեծ համբավ են բերել նաև նրա երգիծական դետեկտիվները՝ տեսուչ Կլուզոյի հայտնի արկածներով: Նրա հայտնի ֆիլմերից են «Նախաճաշ Տիֆֆանիի մոտ» (1961 թ.)` Օդրի Հեփբերնի մասնակցությամբ, «Մեծ մրցավազք» (1965 թ.), «Կրակոց մթության մեջ» (1965 թ.):
Հայտնի է, որ նա մահացել է իր տանը` Սանտա Մոնիկա քաղաքում: