ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ ԱՎԾ-ի հրապարակած տնտեսական աճի վերաբերյալ տվյալներին, նշեց, որ Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջին 9 ամիսների ՀՆԱ-ի աճի ցուցանիշով գերազանցում է միայն Ղրղզստանին ու զիջում է մնացած բոլոր երկրներին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ առաջին 9 ամիսներին, Հայաստանը, ըստ Բ. Ասատրյանի, ՀՆԱ-ի անկման տեմպերով առաջինն էր ԱՊՀ երկրների թվում: «Շատ մեծ առաջընթաց ենք ունեցել, վերջին տեղից այս տարի հայտնվել ենք նախավերջին տեղում»,- կատակեց Բ. Ասատրյանը: