Tuesday, 09 06 2026
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին

Twitter-ն ամփոփել է 2011 թ. ամենանշանակալից դեպքերին վերաբերող հաղորդագրությունները

Twitter միկրոբլոգերի ծառայությունը հրապարակել է Twitter Stories-ի նոր շարք, որում ամփոփված են 2011 թ. Twitter-ի օգնությամբ տեղի ունեցած ամենանշանակալից իրադարձությունները: Այս մասին հաղորդվում է միկրոբլոգային ծառայության պաշտոնական կայքում:

Ըստ այդ տեղեկության՝ 2011 թ. Twitter-օգտատերերը հրապարակել են ավելի քան 60 մլրդ հաղորդագրություն, ուստի 10 «ամենակարևորների» ընտրությունը գործնականում անհնար է: Դրա փոխարեն ծառայությունը հավաքել է այն հաղորդագրությունները, որոնք խթանել են կարևոր իրադարձություններ:

Այսպես, Եգիպտոսում ժողովրդավարության համար պայքարող ինտերնտետ-ակտիվիստ Վաիլ Ղոնեմը հրապարակել է թվիթ (կարճ հաղորդագրություն Twitter-ում), որը խթանել է Եգիպտոսում ժողովրդական ցույցերը և հանգեցրել հեղափոխության:

Հաջորդ հաղորդագրությունը վերագրվում է անտուն Դանիել Մորալեսին, որը Twitter-ի հաղորդագրության միջոցով կարողացել է 11 տարվա ընդմիջումից հետո գտնել դստերը, ապա և՝ տեսնել թոռներին:

Բացի այդ Twitter-ի ներկայացուցիչներն առանձնացրել են այն հաղորդագրությունները, որոնցով ամբողջ աշխարհն աջակցում էր Ճապոնիային՝ մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից հետո, Շոաիբ Աթարի ռեպորտաժը Ուսամա բեն Լադենին չեզոքացնելու մասին, Մեծ Բրիտանիայում օգոստոսին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման, Թուրքիայի երկրաշարժից տուժածներին փրկելու գործողություններին վերաբերող հաղորդագրությունները:

Բացի այդ Twitter-ի ներկայացուցիչներն առանձնացրել են ֆուտբոլի երկրպագուհի խուլ Յուլյա Պրոբստին, որը շրթունքներով կարդում է, թե ինչ են ասում մարզիչները և ֆուտբոլիստները խաղի ժամանակ, և դա հրապարակում իր միկրոբլոգում:

Ուշագրավ են նաև ևս 2 պատմություններ. Սթեֆանի Գորդոնն ինքնաթիռից տեսել է Endeavour տիեզերանավի արձակումը և այդ լուսանկարները հրապարակել իր միկրոբլոգում: Իսկ Mortons ռեստորանի մատուցողը օդանավակայանում ձեռնարկատեր Փիթեր Շենքմանին բիֆշթեքսով դիմավորել՝ Twitter-ում նրա համապատասխան խնդրանքից հետո:

Twitter-ի ներկայացուցիչները Twitter Stories-ը սկսել են հրապարակել նոյեմբերի սկզբին և պատրաստվում են դա անել ամեն ամիս: Ընդ որում՝ օգտատերերն իրենք էլ կարող են կիսվել պատմություններով՝ հաղորդագրության մեջ նշելով @twitterstories հաշիվը կամ #twitterstories հեշթեգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում