Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը պլանավորել են միմյանց հանդիպել դեկտեմբերի 6-7-ին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Նշվում է, որ այդ հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա)։ Չի բացառվում նաև, որ վիլնյուսյան հանդիպումն անցկացվի 3+2 ձևաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Իգոր Պոպովը երեկ հայտնել է, որ իրենք մեծ հույսեր ունեն՝ կապված վիլնյուսյան հանդիպման հետ. «Մենք հուսով ենք, որ հակամարտող կողմերը կօգտվեն այս ամիս Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից և կընդունեն հակամարտության խաղաղ կարգավորման ու ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու կարևորությունը»։










































