«Դեմոկրատական շարժում հանուն Վրաստանի» առաջնորդ Նինո Բուրջանաձեն կայցելի Մոսկվա: Նա դեկտեմբերի 21-ին ՌԴ մայրաքաղաքում կմասնակցի Քութայիսում պայթեցված՝ Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի օրինակը Մոսկվայում տեղադրելու միջոցառմանը: Բուրջանաձեն Մոսկվա մեկնելու հրավեր է ստացել ՌԴ վարչապետի կողմից,- ասվում է կուսակցության տարածած մամլո հաղորդագրության մեջ, որում նշվել է նաև, որ Բուրջանաձեն «շատ կարևոր հանդիպումներ» կունենա Մոսկվայում:
Հուշարձանի բացման արարողությանը մտադիր է մասնակցել նաև «Արդար Վրաստանի համար» կուսակցության ղեկավար Զուրաբ Նողաիդելին, որն այժմ գտնվում է Եվրոպայում: