Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, դեկտեմբերի 1-ին` ժամը 12.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել տաքսի ծառայություններից մեկի 27-ամյա վարորդն ու հայտնել, որ գիշերը` ժամը 2.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի անծանոթ երիտասարդ, նստելով իր «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան, պատվիրել է գնալ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս:
Հասնելով նշված վայրը` անծանոթը դուրս է եկել մեքենայից և գազային ատրճանակից 1 անգամ կրակելով վարորդի ուղղությամբ՝ սրահից վերցրել է 14 հազար դրամ ու դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն: