«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել Շահումյան գյուղի 45-ամյա մի բնակիչ:
Պարզվել է, որ նա թունավորվել է տանը` խոհանոցի գազօջախի գազի թերայրումից առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: