Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ոչ-ոքին բացառվում է

Այն, որ «Հանրապետական» կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև բախումներ էին լինելու Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, թերևս անխուսափելի էր, ու այժմ մենք ականատես ենք լինում, որ դրանց դրսևորման պատճառ է դառնում ցանկացած առիթ: Հերթականը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր: Կասկած չկա, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այդ առիթն էլ կհարթեն ինչ-որ ժամանակ անց, և ամեն ինչ նորից կհանդարտվի, սակայն Հանրապետականը օգտագործելու է նոր առիթներ ԲՀԿ-ին հարվածներ հասցնելու համար: Բանն այն է, որ դա թելադրվում է Հայաստանի ներկայիս իշխանական համակարգում առկա իրողությունների տրամաբանությամբ:

Դեռևս նախագահական պաշտոնամուտից ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն այլ ելք չունի, քան երկրում ձևավորել իշխանության մոնոլիտ բուրգ, խժռել ներիշխանական բոլոր թևերը, այլապես մի օր այդ թևերից որևէ մեկը կամ բոլորը միասին, խժռելու էին հենց Սերժ Սարգսյանին: Իսկ դա, բնականաբար, ենթադրում էր, որ Սերժ Սարգսյանն առաջիններից մեկը պետք է ձեռնամուխ լիներ «Բարգավաճ Հայաստանի» հարցերը լուծելուն: Բանն այն է, որ այդ առումով դեր էր կատարում թե՛ Ռոբերտ Քոչարյանի հետ ԲՀԿ ասոցացման կամ կապի գործոնը, թե՛ այն, որ առանց Քոչարյանի էլ «Բարգավաճ Հայաստանն» ինքնին բավական ամուր իշխանական բևեռ է, բավական ինքնուրույն լինելու ռեսուրսներ տնօրինող: Սերժ Սարգսյանի մոնոլիտ իշխանության տրամաբանությունը ենթադրելու էր առաջին հերթին հենց այդ բևեռի խժռում: Ընդ որում` հատկապես խժռում, որովհետև զուտ պայմանավորվածությունները Սարգսյանի համար ամենևին երաշխիք չեն, որ ԲՀԿ-ն մի օր չի խախտի դրանք ինչ-ինչ պատճառներից ելնելով:

Այսինքն` եթե Սերժ Սարգսյանն ինչ-որ հարցում պայմանավորվում էլ է ԲՀԿ հետ, ապա միմիայն ժամանակ շահելու և խժռելու համար է՛լ ավելի հարմար պահի սպասելու նպատակով, այդ պահը ավելի հասունացնելու նպատակով: Ահա թե ինչու ի սկզբանե բացառվում էր Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ոչ-ոքին: Նրանցից մեկը ի վերջո պետք է հաղթեր, և մինչև բոլորովին վերջերս հաղթանակի զգալի շանսեր ուներ նաև Գագիկ Ծառուկյանը: Սակայն նա բաց թողեց այդ շանսերը հենց Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններով, ինչի արդյունքում այսօր կարծես թե Սարգսյանն ավելի ու ավելի է մոտեցրել հենց ԲՀԿ-ին խժռելու ամենահարմար պահը: Ներկայումս մենք ականատես ենք լինում հենց այդ գործընթացի հասունացմանը: Իհարկե, դժվար է ասել, թե երբ կլինի գագաթնակետը, քանի որ Սերժ Սարգսյանն այսօր ուժեղ լինելով, այնուհանդերձ այնքան էլ ուժեղ չէ, որ մեկընդմիշտ լուծի ԲՀԿ հարցերը, առավել ևս, որ կարծես թե այստեղ կարող է մեջտեղ գալ Կոնգրեսը, այդ թոհուբոհում փորձելով իր շահերը առաջ տանել «Բարգավաճ Հայաստանին» աջակցելով:

Բայց ակնհայտ է նաև, որ Ծառուկյանը իր շանսը բաց է թողել, և այսօր Սերժ Սարգսյանի դիրքերը այնքան են ուժեղ, որ համենայնդեպս հաղթել նրան Ծառուկյանն այլևս չի կարող, և մնում է ընդամենը հնարավորինս ձգել խժռման պահը և դիմադրել հնարավորինս երկար ու փորձել հնարավորինս քիչ կորուստներ ունենալ կապիտուլյացիայից առաջ: Սա է իշխանության տրամաբանությունը` իշխանություն ասվածի երևութական իմաստով: Այսինքն` այդ իշխանությունը պետք է տնօրինի մեկը, այլապես երկգլուխ իշխանության դեպքում դե յուրե իշխանությունը հայտնվում է չափազանց խոցելի վիճակում:

Այժմ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում տեղի են ունենում իսկապես նշանակալի փոփոխություններ, որոնք ըստ էության ենթադրում են բավական լուրջ պատասխանատվություն թե մեծ, թե փոքր պետությունների կառավարողների համար: Հետևաբար, դե յուրե իշխանությունը մեծագույն վտանգների առաջ չկանգնելու, կամ այսպես ասած` ինքն իր արածի համար պատասխան տալու համար պետք է դե ֆակտո էլ լինի միանձնյա իշխանություն: Այսինքն` այստեղ Սարգսյանի համար ըստ էության կյանքի ու մահվան հարց է, որը կարող է լուծվել, ասենք, այլոց գործողությունների արդյունքում: Հետևաբար, ուրիշների արարքի կամ գործունեության զոհը չդառնալու համար, Սարգսյանն ուղղակի այլ ելք չունի, քան կառուցել իշխանության միատարր ուղղահայացը: Սա թերևս չափազանց պարզ իրողություն էր, որը ակնհայտորեն տեսանելի էր դեռևս 2008 թվականին: Սակայն այն ժամանակ այդ իրողությունը համառորեն չէին ուզում տեսնել թե՛ հենց «Բարգավաճ Հայաստանը», թե՛ Հայ ազգային կոնգրեսը: Չէին ուզում կամ չէին տեսնում: Իսկ այժմ տեսնում են, բայց արդեն գնացքը կարծես թե գնացել է, կամ ավելի շուտ գնացքը հասել է իրենցից այնպիսի մի հեռավորության վրա, որ այլևս անհնար է որևէ բան անել` ռելսերից թռչելուց բացի:

Այս պրոցեսն, իհարկե, ունի թե՛ դրական, թե՛ բացասական հեռանկարներ: Բացասական է այն իմաստով, որ միատարր իշխանության ձևավորումը կարող է ըստ էության Սերժ Սարգսյանին օժտել անսահմանափակ լիազորություններով, ինչը վտանգավոր է ցանկացած իշխանության պարագայում: Մյուս կողմից` այդ միատարր իշխանությունը միգուցե հանգեցնի Հայաստանում քաղաքական և քաղաքացիական իրավիճակի վերաիմաստավորման, ինչը գումարվելով համաշխարհային վերափոխումների գործընթացին, կարող է լուրջ ճնշում լինել իշխանության վրա, որը, լինելով միատարր, ըստ էության անկարող կլինի իրեն մանևրներ թույլ տալ և խուսափել իրողությունների համար պատասխանատվությունից` թե՛ Հայաստանի հասարակության, թե՛ միջազգային հանրության առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում