«Առաջին լրատվական»-ը, ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 2-ին` ժ. 05.36-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Շամիրյան փողոցի թիվ 16 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է Անահիտ Մաղմանյանին պատկանող տան առաստաղը (1 քմ):