Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

2008-ի նախագահական ընտրություններից սկսած` ես սկսեցի վերարժևորել ամեն ինչ. Հովհաննես Ազոյան

«Հրապարակ» օրաթերթը զրուցել է դերասան Հովհաննես Ազոյանի հետ.

-Հովիկ, հիմա գուցե արդեն մի քիչ մանրամասնե՞ս, թե ինչու էիր այդքան համառում, և որն է պատճառը, որ չես սիրում հարցազրույց տալ:

-Դե, ինչի՞ մասին պիտի խոսես հարզազրույցի ժամանակ կամ ի՞նչ կարաս ասես: էս երկրում 2 հոգի է բան ասում կամ չասում:

-Դե մնացածն էլ քննարկում են այդ 2 հոգու ասածը:

-Ես չեմ ուզում քննարկեմ:

-Հովի՛կ, քո կերպարը մարդկանց մոտ առաջին հայացքից ժպիտ է առաջացնում, ո՞նց ես արձագանքում մարդկանց նման պահվածքին, նեղվու՞մ ես, թե՞ արդեն սովորել ես:

-Ես շատ վաղուց արդեն փիլիսոփայորեն եմ մոտենում հայ ազգի և իմ փոխհարաբերություններին, մարդկանց ժպիտներին: Քանի որ եթերում ես մի քիչ անկեղծ պերսոնաժ եմ, դրա համար Էլ մարդիկ քո մեջ ընկեր են տեսնում, իսկ ընկերոջդ հետ մի քիչ գռեհիկ ես վարվում, անտարբեր ես լինում, այսինքն՝ սուբորդինացիան ընկերոջդ հետ մեկ-մեկ կորում է: Ես իրանց հասկանում եմ ու մտնում եմ նրանց դրության մեջ:

-Իսկ ամեն մեկի հետ պատրա՞ստ ես փողոցում կանգնել-զրուցել՝ ավտոկանգառի հսկիչից սկսած, մինչև խանութի վաճառող:

-Ես հենց այդպես էլ անում եմ, եթե ժամանակ ունեմ, ամեն մեկի հետ զրուցում եմ՝ ավտոկանգառի հսկիչից սկսած՝ վերջացրած… մեծամեծերից:

-Օրինակ ինչի՞ց եք խոսում այդ հսկիչի հետ, ու մեծամեծերի հետ քեզ ո՞նց ես պահում:

-Հասարակ մարդու հետ ավելի հեշտ է զրուցել, որովհետև ինքն ավելի անկեղծ Է… հետո, ինձ որ սիրում են և փողոցում հայտնում են դրա մասին, ես չեմ հավատում դրան, ու դա ինձ չի ուրախացնում, որովհետև ինքը չգիտի, թե ինձ ինչի է սիրում: Ընդհանրապես Հայաստանում ամեն ինչ իր անուններով չի, երգչին չգիտեն, թե ինչի են սիրում, ինչի են իր երգերը լսում, այսինքն՝ Հայաստանում քաղաքացիները կողմնորոշված չեն:

-Դա ո՞նց ես պարզել՝ հարցուփո՞րձ ես արել մարդկանց:

-Հարցուփորձ արել եմ, բայց պատասխանը չեմ գտել իհարկե: Մարդիկ վատ են ապրում Հայաստանում ու էդ վատ ապրելու արդյունքում չգիտեն ում սիրեն, ում չսիրեն, ինչի սիրեն: Քաոս է, իսկ էդ քաոսի մեջ չեմ կարող ինձ լավ զգալ: Երբ ինձ ժպտում են, դա ինձ բավարար չի: Դրա համար չեմ ուզում ինտերվյու տալ, ինչի համար, որ ասեմ` ինչ լավ ա ամեն ինչ, ու հեսա մենք նոր պրոյե՞կտ ենք անելու…սուտ ա դա: Մարդիկ, ասենք, ինձ էլ են սիրում, մեկ ուրիշին էլ, որին ցույց են տալիս հեռուստացույցով, ու որին ես համարում եմ անտաղանդ: Հիմա նրան էլ են սիրում, ինձ էլ, իսկ դա ինձ չարչարում ա:

-Ի՞նչ ես կարծում, ավելի լավ ապրելու համար որտեղի՞ց է պետք սկսել:

-Շատ եմ ուսումնասիրել քաղաքականությունը, Հայաստանը ոտքի կանգնեցնելու միակ բանաձևը հաշտությունն է, բայց էդ հաշտությունը արհեստական չի կարող լինել:

-Հաշտություն մեր հարևանների՞ հետ:

-Չէ, հաշտություն մեզ հետ, բայց պիտի գաս դրան, որ հաշտվես: Եթե չվերասիրենք իրար, մեր երկիրը ոչ մի բանի չի հասնի: Պետք ա սկսել քեզնից, այսինքն` մի հատ դու քեզ վերաարժևորես:

-Հովիկ, սովորաբար մարդկանց մոտ նման վերաարժևորում լինում է այն ժամանակ, երբ նրա կյանքում շրջադարձային մի իրադարձություն է լինում: Քո դեպքում ո՞րն էր այդ շարժառիթը:
-2008-ի նախագահական ընտրություններից սկսած` ես սկսեցի վերաարժևորել ամեն ինչ, որովհետև տեսա…ես չէի ճանաչում մեր ժողովրդին, մեր քաղաքական գործիչներին, չէի ճանաչում էդ պրոցեսը: Երբ ճանաչեցի, էդ ամեն ինչը ստիպեց վերաարժևորել ինձ, վերլուծել, հասկանալ` որտեղ է պրոբլեմը: Մանավանդ էդ Մարտի 1-ի զոհերը…դրանից հետո ես ուղղակի գժվեցի, հասկացա, որ ես անզոր եմ ինչ-որ բան անելու, ու դրա համար սկսեցի ինձ չսիրել: Բայց երբ գժվեցի, հասկացա, որ չեմ կարող գժվեմ ու գիժ մնամ: Երբ դպրոցում ինձ ասեցին, որ Կոմիտասը գժվել ա, ես չէի հասկանում` ոնց կարելի ա էդ օրհասական պահին գժվել ու վերջ: Գժվելը ինչ-որ նպատակի պիտի ծառայի, էս երեք տարիները էս դաժան գժման պրոցեսում անցան, ու ես հասկացա, որ չի կարելի գժվել ու վերջ, պետք ա նաև գործել: Դրա համար ես սկսել եմ ինձանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում