Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, Հայաստանի երկու քաղաքացի Սարփիի վրաց-թուրքական մաքսակետում ձերբակալվել են վրաց սահմանապահների կողմից ոսկու մաքսանենգության փորձի համար: Այս մասին հայտնել է Ռուսթավի-2 հետուստաընկերությունը:
Կալանավորվածները` Անդրանիկ Ղազարյանը և Եփրեմ Կարապետյանը, փորձել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանի տարածք անցկացնել 1,5 կգ ոսկյա զարդեղեն: