Հայտնի երգչուհի Լեդի Գագան հետաձգել է իր ելույթները Փարիզում` բողոքի լայնածավալ ակցիաների պատճառով: Այս մասին հաղորդում է երգչուհու պաշտոնական կայքը:
«Տեղափոխության հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Փարիզում գործադուլների հետեւանքով, երգչուհու համերգները կազմակերպող Live Nation ընկերությունը հայտարարում է, որ Լեդի Գագայի` Փարիզում հոկտեմբերի 22 եւ 23-ին նախատեսված ելույթները տեղափոխվում են դեկտեմբերի 19-20-ը»: