Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ընդհանրապես չի մտածել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը թիվ 25 ընտրատարածքում՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատ ստանալու համար: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Այդ մասին խոսելը դեռևս վաղ է: Եթե ուզում եք պատգամավոր լինեմ, կլինեմ, հարց չկա»,- կեսկատակ-կեսլուրջ նկատեց նա՝ ավելացնելով, որ կգա ժամանակը և ինքը համապատասխան որոշում կկայացնի: