Tuesday, 23 04 2024
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա

Մտնում ենք «նիկոյանական» երշիկների «դարաշրջան»

Եվ այսպես, Ազգային ժողովը շուտով նոր նախագահ կունենա, և ըստ երևույթին` քաղաքականապես ամենաանդեմ նախագահը Հայաստանի անկախության բոլոր ԱԺ-ների պատմության ընթացքում: Բանն այն է, որ Սամվել Նիկոյանն իր քաղաքական կշռով թերևս կարող է մրցակցել միայն Արմեն Խաչատրյանի հետ, որը նույնպես ԱԺ նախագահ դարձավ դեպքերի բերումով, իհարկե, դեպքերի ողբերգական բերումով` հոկտեմբերի 27-ի հետևանքով, երբ սպանվեց նաև ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը: Սամվել Նիկոյանը, բարեբախտաբար, ԱԺ նախագահ է լինում ավելի դրական ֆոնի վրա` Հովիկ Աբրահամյանին հեռացնում են իշխանությունից և տանում ՀՀԿ շտաբ Միքայել Մինասյանի վերահսկողությամբ աշխատելու:

Բայց այստեղ, իհարկե, հերթական անգամ դրսևորվում է Հայաստանի խորհրդարան կոչված ինստիտուտի ողջ թշվառությունը, և ըստ էության դրսևորվում է խորհրդարանի ընտրությունից ամիսներ առաջ: Եվ այստեղ միգուցե, բացի խորհրդանշականությունից, կա նաև բավական հմտորեն մտածված մոտեցում: Ըստ այդմ` խորհրդարանի ընտրությունից մի քանի ամիս առաջ այդ օրգանի նախագահ նշանակելով քաղաքական կշռից գրեթե իսպառ զուրկ Սամվել Նիկոյանին, Սերժ Սարգսյանն ըստ երևույթին փորձում է ցույց տալ հասարակությանը, թե որքան անկարևոր մի մարմին է խորհրդարանը և որքան ձևական պետական ինստիտուտ է այն, որի նախագահն անգամ կարող է լինել քաղաքականապես նման անկշիռ մի գործիչ, որը իշխանության մեջ չունի բացարձակապես որևէ հենարան: Այլ կերպ ասած` այս նշանակումը ունի նաև հասարակության մեջ խորհրդարանի հանդեպ հիասթափության մի նոր ալիք առաջացնելու միտում, ինչը կնպաստի խորհրդարանի ընտրությանը հասարակական ակտիվությունը միգուցե որոշակիորեն նվազեցնելուն:

Բոլոր դեպքերում, երբ հերթական անգամ ցույց ես տալիս, թե ինչպիսի խաղալիք է խորհրդարանը գործադիր իշխանության կամ նախագահի ձեռքին, ապա մարդը իսկապես կարող է մտածել, թե արժե՞ արդյոք գնալ և մասնակցել այդ խաղալիքի ընտրությանը: Սակայն այստեղ, իհարկե, քաղաքացիները թող մի պահ կանգ առնեն և մտածեն, որ հենց գնալով, ընտրությանը մասնակցելով և քվեի ուժը գիտակցելով է, որ խորհրդարանը խաղալիքից վեր է ածվելու ժողովրդի իշխանության կարևոր գործիքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում