«Հրապարակ»-ը գրում է, որ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ընտանեկան բիզնեսը բարգավաճում է:
«Վերջերս էլ Դավիթաշեն թաղամասում Գևորգյանի տղան, «Մագնում» անունով սաունա է բացել: Հայր Գևորգյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրը` որոշ պարզաբանումներ տալով. «Դա մակարդակով հյուրանոցային համալիր է, որը Երևանում անկրկնելի է: Եթե իմն է, ուրեմն ես ընենց սովորական բան կառուցած չեմ լինի: Ընենց բան է կառուցվում, որ ժողովրդին, հանրությանը պետք լինի, եկած հյուրերին: Նրանք զարմանքով կգնան մեր երկրից: Փոքրիկ, բայց ոչ սովորական բան է կառուցված ընդամենը»: