Համաձայն «ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների՝ «Արմավիա» ընկերությունն իր վարձակալած ինքնաթիռները հետ է վերադարձնում, քանի որ ճնշում են գործադրում նրա վրա:
«Մեր աղբյուրների պնդմամբ՝ Միխայիլ Բաղդասարովին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է ստիպել այդ քայլին գնալ, որպեսզի նա ճարահատյալ վաճառի «Արմավիա»-ն: Տեղեկությունը ճշտելու համար նախ դիմեցինք Միքայել Բաղդասարովին, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Փոխարենը «Արմավիա»-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նանա Ավետիսովան ասաց, որ այդ տեղեկությունները չի մեկնաբանելու»,- ապա թերթը հավելում է.
«Ի դեպ, վերջին ժամանակներս «Արմավիա» ընկերությունում լուրջ փոփոխություններ են կատարվում: Օրերս ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը հայտարարեց, որ իրենք վաճառում են ինքնաթիռները և ավելի էժաններն են գնելու»: