Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱԳՆ. Է.Նալբանդյանը Իսպանիայում

Դեկտեմբերի 16-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա:
Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Տրինիդադ Խիմենեսի հետ էր:
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձևաչափով:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր պատրաստակամությունը հայտնեց գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու և խորացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով և փոխադարձ բարեկամության դրսևորումներով, և իր այցելության հիմնական նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, որոնք ունեն չօգտագործված մեծ ներուժ:
«Այս տարի Մադրիդում ՀՀ դեսպանության հիմնումը Իսպանիայի հետ հարաբերությունների ամրապնդման և խորացման Հայաստանի ցանկության վկայությունն է»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի և Իսպանիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը, քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Խիմենեսը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների տարբեր ուղղությունները, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարարներ Նալբանդյանն ու Խիմենեսը քննարկեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Զրուցակիցները նաև անդրադարձան մշակույթի և տուրիզմի բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին:
Երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման համար` մշակել մի շարք համաձայնագրեր, մասնավորապես ներդրումների խրախուսման ու պաշտպանության և տնտեսական ոլորտի այլ փաստաթղթեր:
Քննարկվեց երկու երկրների տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների, հայ-իսպանական գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունը: Նախարարները համակարծիք էին, որ երկու երկրների միջև ուղիղ չվերթների առկայությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել Օդային հաղորդակցության մասին համաձայնագիր և քաջալերել երկու երկրների ավիափոխադրողներին օդային կապ հաստատելու ուղղությամբ:
Ընդունելով Հայաստանի արտգործնախարարի Երևան այցելելու հրավերը՝ Տրինիդադ Խիմենեսն ասաց, որ հաջորդ տարվա առաջին կեսին կժամանի Երևան:
Հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանն ու Տրինիդադ Խիմենեսը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև Կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիրը»:
Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելեց Իսպանիայի խորհրդարան, ուր հանդիպեց Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-իսպանական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տարածաշրջանային և միջազզային հարցերի շուրջ:
Իսպանացի պատգամավորները բարձր գնահատեցին Մադրիդում դեսպանություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը` նշելով, որ այն լուրջ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար:
Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Մադրիդում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպում ունեցավ իսպանահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պատասխանեց իսպանահայերի բազմաթիվ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում