«Հրապարակ»-ը գրում է, որ վերջին օրերին ոստիկանության համակարգի աշխատողները համատարած արյան և մեզի անալիզ են հանձնում:
«Թեև մեզ ասացին, որ դա արվում է ամենամյա բուժզննման շրջանակներում, սակայն իրականում նպատակը ոստիկանների կողմից թմրանյութի օգտագործման ստուգումն է: Հավանաբար նոր ոստիկանապետը որոշել է պրոֆիլակտիկ աշխատանքներ ձեռք առնել՝ իր ղեկավարած համակարգում թմրամոլների առկայությունը բացառելու նպատակով:
Դե, եթե կուսակցականների մեջ թմրամոլների հայտնաբերման լայնածավալ ակցիա են նախաձեռնել, պետք է ապահովագրված լինեն, որ իրենց մեջ նմանները չկան և վաղը-մյուս օրն իրենց չեն մեղադրի դրանում»: