Հայտնի դարձավ, որ «Ֆորմուլա-1»-ի Աշխարհի նախկին չեմպիոն Կիմի Ռայկկոնենը պայմանագիր է կնքել «Լոտուս-Ռենո»-ի հետ և 2012 թվականի մրցաշրջանում հանդես կգա նրա կազմում:
Այսպիսով` հաջորդ մրցաշրջանում «Արքայական» ավտոարշավում ելույթ կունենան Աշխարհի 6 չեմպիոններ` Միխայել Շումախերը, Ֆերնանդո Ալոնսոն, Կիմի Ռայկկոնենը, Լուիս Համիլթոնը, Ջենսոն Բատտոնը և Սեբաստիան Ֆետտելը: