Աֆրիկայի արևմուտքում գտնվող փոքրիկ Գվինեա-Բիսաու պետության նախագահ Մալամ Բացաի Սանհան հոսպիտալացվել է Ֆրանսիայում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Սանհան արհեստական կոմայի մեջ է: Դա արվել է բժիշկների կողմից, որպեսզի բուժումը հեշտ լինի:
«Նախագահ Մալամ Բացաի Սանհան արհեստական կոմայի մեջ է, որպեսզի կարողանա բժիշկների նշանակած բուժումն ընդունի»,- հաղորդում է France-Press-ը:
Մինչ այդ նախագահը բուժման կուրսեր է անցել աֆրիկյան երկրներից մեկում` Սենեգալում, որից հետո միայն ուղևորվել Ֆրանսիա: