Իսապնիայի առաջնության 14-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ կայացած մրցավեճից հետո Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ստացել է ձախ ոտնաթաթի վնասվածք և կապանների առաջին կարգի ձգում:
Դրա արդյունքում «Ռեալ»-ի հարձակման առաջատարը կարող է բաց թողնել «սուպեր կլասիկո»-ն: Վեականգնման կոնկրետ ժաանակահատվածը պարզ կդառնա մանրամասն բուժզննումից հետո: Այժմ միայն հայտնի է, որ «սերուցքայիններ»-ի բժիշկները պորտուգալացուն նշանակել են ֆիզիոթերապիայի կուրս:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին «սուպեր կլասիկո»-ին մնաց 10 օր: