Հանրահայտ հայազգի երգչուհի Շերի աղջիկը, ով 2010 թ. փոխեց իր սեռը և դարձավ նրա տղան՝ Չեզ Բոնո անունով, Սիեթլ կատարած ճամփորդության ժամանակ առաջարկություն է արել իր ընկերուհի Ջենիֆեր Էլիային: Երգչուհին շատ ուրախ է և հուսով է, որ շուտով տատիկ կդառնա: Այս մասին հաղորդում է eg.ru կայքը:
Հայտնի Space Needle աշտարակի դիտարկման տախտակամածին կանգնած՝ Չեզը ցույց է տվել մատանին և դիմել Ջենիֆեր Էլիային. «Ես ուզում էի ընտրել հազվագյուտ տեղ, որպեսզի հանձնեի քո ծննդյան նվերը, հուսով եմ այն քեզ դուր կգա»: Աղջիկը, ում հետ Չեզը հանդիպում է մոտ վեց տարի, ցնցված էր:
Չեզը գրող է, դերասան և երաժիշտ: Նա Սոնիի և Շերի միակ երեխան է: Մինչև 2010 թ. եղել է աղջիկ, իսկ հետո փոխել է սեռը: